Ղասեմի. Իրանի վերաբերյալ ԱՊԼ-ի հաղորդագրությունն անտրամաբանական է
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի համոզմամբ, Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) Արաբիայից, Էմիրություններից, Բահրեյնից ու Եգիպտոսից բաղկացած քառակողմ կոմիտեի հակաիրանական հաղորդագրությունն անտրամաբանական է ու անհիմն:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հակազդելով քառակողմ կոմիտեի հաղորդագրությանն ու ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության վերաբերյալ անհիմն մեղադրանքներին, ասել է.
«Այս հաղորդագրության բովանդակությունն անհիմն է: Այդ երկրներն ընդհանրապես լիազորված չեն այդ մասին հայտարարություն կատարելու: ԱԷՄԳ-ի բազմաթիվ ու իրարահաջորդ զեկույցների համաձայն, ԻԻՀ-ն մինչ այսօր լիարժեք կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները և քանի դեռ անհրաժեշտություն լինի, ու Իրանի շահերն ապահովված լինեն, կշարունակի հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ի հանդեպ»,- ընդգծել է Ղասեմին:
Իրանի արտաքին դիվանագիտության խոսնակը հավելել է. «ԻԻՀ-ն տարածաշրջանում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ կառուցողական դերակատարություն ունի և անհրաժեշտ է, որպեսզի այն երկրները, որոնց ուսերին են ծանրանում Եմենում ոտնձգության, ավերածության ու հումանիտար աղետի առաջացման, ինչպես նաև տարածաշրջանում ահաբեկչության ու ծայրահեղականության տարածման գլխավոր պատասխանատվությունը, հրաժարվեն տարածաշրջանում ավերիչ դերակատարություն ունենալուց, ճգնաժամեր հարուցելուց ու Սիոնիստական ռեժիմին դուր գալու ջանքերից և միևնույն ժամանակ գիտակցեն, որ իրանաֆոբիան դատապարտված է պարտության»: