11.02.2025
Փորձագետ. Անկարան պետք է պատրաստ լինի Սիրիայում իրավիճակի ցանկացած զարգացման
prev Նախորդ նորություն

Իրանին մեկ տարի է պետք ռումբ պատրաստելու համար. ԱՄՆ հետախուզություն

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի զեկույցը Հետախուզության հարցերով Սենատի հանձնաժողովի առաջ ցույց է տալիս, որ հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ Իրանից մեկ տարի կպահանջվի ռումբի արտադրության համար բավարար քանակությամբ ռադիոակտիվ նյութ ստանալու համար: Այս մասին հայտնում է israeldefence պորտալը:

Քոութսի զեկույցում ասվում է. «Իրանի հետ միջուկային խնդրի վերաբերյալ «մեծ վեցյակի» պայմանագրի իրագործումն ավելացրել է ժամանակը, որն անհրաժեշտ է ռադիոակտիվ նյութի հարստացման համար քանակությամբ, որը բավարար է ռումբի արտադրության համար, հաշված ամիսներից մինչև մեկ տարի»:

Պորտալի տեղեկությամբ՝ Իրանը պնդում է, որ իրեն կպահանջվի ոչ թե մեկ տարի, այլ մի քանի օր:

Ղասեմի. Իրանի վերաբերյալ ԱՊԼ-ի հաղորդագրությունն անտրամաբանական է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` lrt.lt
10.02.2025
Մասկը կոչ է արել փակել «Ազատություն» ռադիոկայանը և «Ամերիկայի Ձայնը»