24.11.2024
Թուրքական դատարանը 25 լրագրողներին դատապարտել է ազատազրկման
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Անկարան պետք է պատրաստ լինի Սիրիայում իրավիճակի ցանկացած զարգացման

Վերջերս տեղեկություններ տարածվեցին, որ թուրքական զորքերն ու Սիրիայի ազատ բանակը ոչնչացրել են սիրիական բանակի 36 մարտիկի, ինչը սակայն Անկարայի կողմից ոչ մի արձագանք չստացավ։ Դա կարող է հանգեցնել Աֆրինի համար պայքարում նոր իրավիճակի, փոխանցում է Hürriyet–ը։

Նշվում է, որ եթե Թուրքիայի ու Սիրիան գնան ուղիղ ռազմական բախման այդ պարագայում Իրանը դժվար թե դիտորդի դերում մնա։ Իրանը հետապնդում է իր ռազմավարական նպատակները Սիրիայու ու չի ցանկանում, որպեսզի Թուրքիան հաջողություն ունենա Ասադի դեմ պայքարում։

Թուրքիան կարող է խնդիրների բախվել Դամասկոսի, Մոսկվայի ու Թեհրանի հետ հարաբերություններում։ Անկարան պետք է պատրաստ լինի Սիրիայում իրավիճակի ցանկացած զարգացման։