Քաղաքագետ Եվգենի Սատանոսկին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ–ի ռազմավարության պատճառով Իսրայելի ու Իրանի միջև հնարավոր է պատերազմ ծագի։ Նրա խոսքով, Իրանը տարիներ շարունակ ցույց է տվել, որ պատրաստ է պատերազմ մղել Իսրայելի հետ, իսկ դա դուր չի գալիս իսրայելական զինված ուժերին։ Ըստ նրա, պատերազմը վաղ թե ուշ ծագելու է, ուղղակի անհնար է կանխատեսել, թե երբ այն կսկսվի։Սատանովսկին նշել է, որ ամերիկյան ներկայացուցիչները շարունակելու են լարել իրավիճակը, իսկ դրությունը տարածաշրջանում էլ ավելի կվատթարանա։