ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Դեն Քոութսի զեկույցը Հետախուզության հարցերով Սենատի հանձնաժողովի առաջ ցույց է տալիս, որ հատուկ ծառայությունների գնահատմամբ՝ Իրանից մեկ տարի կպահանջվի ռումբի արտադրության համար բավարար քանակությամբ ռադիոակտիվ նյութ ստանալու համար: Այս մասին հայտնում է israeldefence պորտալը:Քոութսի զեկույցում ասվում է. «Իրանի հետ միջուկային խնդրի վերաբերյալ «մեծ վեցյակի» պայմանագրի իրագործումն ավելացրել է ժամանակը, որն անհրաժեշտ է ռադիոակտիվ նյութի հարստացման համար քանակությամբ, որը բավարար է ռումբի արտադրության համար, հաշված ամիսներից մինչև մեկ տարի»:Պորտալի տեղեկությամբ՝ Իրանը պնդում է, որ իրեն կպահանջվի ոչ թե մեկ տարի, այլ մի քանի օր: