23.04.2025
ՌԴ-ն արտաքսում է ամերիկացի 60 դիվանագետների, փակում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը. Լավրով
prev Նախորդ նորություն

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը չի բացառում Իրանի հետ պատերազմը

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը միջազգային հանրությանը կոչ է արել սաստկացնել Իրանի վրա տնտեսական եւ քաղաքական ճնշումը՝ տարածաշրջանում ռազմական առճակատումից խուսափելու համար, հայտնում է The Wall Street Journal-ը:

Նրա խոսքով՝ պատժամիջոցները կուժեղացնեն «ռեժիմի վրա ճնշումը»:


«Մենք պետք է հաջողության հասնենք, որպեսզի խուսափենք ռազմական հակամարտությունից: Եթե մեզ չհաջողվի հասնել նրան, ինչը փորձում ենք անել, ապա 10-15 տարի հետ Իրանի հետ կարող է պատերազմ սկսվել»,- ասել է արքայազն Մոհամմեդը:


Արքայազն Մոհամմեդի ջանքերով Սաուդյան Արաբիան Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է եւ ճնշում գործադրել Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի երկրների վրա, որ Թեհրանի հետ հարաբերությունները սահմանափակեն՝ նրան մեղադրելով արաբական գործերին միջամտելու մեջ:

Իրանի և Ադրբեջանի նախագահները Բաքվում բացել են մեքենաների, պահեստամասերի համատեղ գործարան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան