25.11.2024
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը չի բացառում Իրանի հետ պատերազմը
prev Նախորդ նորություն

Իրանի և Ադրբեջանի նախագահները Բաքվում բացել են մեքենաների, պահեստամասերի համատեղ գործարան

Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանին ու Իլհամ Ալիեւը պաշտոնական արարողությամբ բացել են համատեղ նոր ավտոգործարանը:

Մեքենաների համատեղ գործարանի կառուցումը սկսվել էր 2016 թվականին՝ արտադրական գոտում հայտնի որպես Նեվթչալի, որը տեղակայված է Բաքվից 18 կմ արեւմուտք: Գործարանի ակցիաների 25 տոկոսը պատկանում է իրանական Iran Khodro ընկերությանը:

Գործարանը հանդիսանալու է տարածաշրջանում խոշորագույններից մեկը՝ ավտոպահեստամասերի ու Սեդան մեքենաների տարբեր մոդելների արտադրության ոլորտում: Ժամանակակից սարքավորումներով ու տեխնիկայով հագեցած գործարանում կթողարկվեն Renault, Samand, Dena, Peugeot 206 ու 207, Renault Pickup ու Renault Tondar մեքենաների պահեստամասեր: