Մարտի 30-ից 31-ը Հայաստան կայցելի Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը։ ՀՀ արտգործնախարարության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Մարտի 30-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ժան-Բատիստ Լեմուանի բանակցությունները: