Իրանն անպատասխան չի թողնի Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից Հոմսի նահանգում սիրիական ավիաբազայի ուղղությամբ հարվածը։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել երկօրյա այցով Դամասկոս ժամանած Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի օգնական Ալի Ակբար Վելայաթին, փոխանցում է Al-Alam-ը։Հոմսի միջադեպը նա անվանել է «Իսրայելի կողմից Սիրիայի կառավարական զորքերի դեմ ուղղված սիոնիստական հանցագործություն»։ Վելայաթին հավաստիացրել է, որ իսլամական ժողովրդի թշնամիների, հատկապես սիոնիստների դեմ հաղթանակն անխուսափելի է։