25.11.2024
Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը քաղաքական հարթության մեջ շատ քիչ բան է փոխում. արևելագետ
prev Նախորդ նորություն

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները Թեհրանին կստիպեն հրաժարվել միջուկային զենքից. Ջոն Բոլթոն

Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշումն ԱՄՆ-ին չմոտեցրեց Իսլամական Հանրապետության հետ պատերազմին: Այս մասին CBS-ի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը:

«Չեմ կարծում, որ իրանական միջուկային գործարքից դուրս գալն ԱՄՆ-ին մոտեցրել Իրանի հետ պատերազմին: Հակառակը, Իրանը մեզ մոտեցրեց պատերազմի՝ թշնամական գործողություններ ձեռնարկելով Իրաքում եւ Սիրիայում: Տարածաշրջանում Իրանի ագրեսիվ եւ ռազմատենչ պահվածքն իրական սպառնալիք է»,- ասել է նա:

Բոլթոնի խոսքով՝ վարչակազմը կարծում է, որ «շատ կոշտ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ն կվերականգնի Իրանի նկատմամբ, բացասաբար կանդրադառնան իրանական տնտեսության վրա» եւ «կարող են հանգեցնել այն բանին, որ իրանական ռեժիմը հրաժարվի բալիստիկ հրթիռների մշակման ծրագրից»:

Նա նաեւ նշել է, որ չորեքշաբթի առավոտյան Մեծ Բրիտանիայի, Ֆրանցիայի եւ Գերմանիայի գործընկերների հետ քննարկել է «այն քայլերը, որոնք ուղղված են Իրանի չարակամ պահվածքը դադարեցնելուն՝ ներառյալ ահաբեկչությանն աջակցությունը եւ Մերձավոր Արեւելքում ռազմական ակտիվությունը»: