21.04.2025
Էրդողան. Թուրքիային տարիներ շարունակ ծնելիության վերահսկողություն էին պարտադրում
prev Նախորդ նորություն

Թուրքիա. Համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը անկայունություն և նոր հակամարտություններ կառաջացնի

Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը որոշում է, որը անկայունություն եւ նոր հակամարտություններ կառաջացնի: Այս մասին Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի օգնական Իբրահիմ Կալինը, հաղորդում է Anadolu-ն:

Նրա խոսքով՝ բազմակողմ համաձայնագիրը այլ երկրների մասնակցության շնորհիվ կպահպանվի: «Թուրքիան կշարունակի միջուկային զենքի բոլոր ձևերի դեմ վճռական դիրքորոշում ունենալ», - ավելացրել է նա:

Մինչ այդ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի Իրանի հետ առեւտրային հարաբերությունները. «Այս պահից մենք հնարավորությունների շրջանակում կիրականացնենք Իրանի հետ մեր առեւտուրը, եւ ոչ մեկին հաշվետու չենք լինի», - ասել է Զեյբեքչին:

Կոալիցիոն ուժերն անցել են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի վերջնական փուլի իրագործմանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան