Քիչ առաջ «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձել, որ ՀՀ Զինված Ուժերի ԳՇ պետ Մովսես Հակոբյանն այսօր այցելելու է այն զինծառայողներին, ովքեր ապրիլի 23-ին մասնակցել էին ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության անցկացվող երթին: Մենք տեղեկացանք, որ այս պահին զինծառայողները սպասում են Հակոբյանին, իսկ թե ինչ է լինելու հետո, առայժմ պարզ չէ: Հիշեցենք, այս զինծառայողներին սպառանացել էին ռազմական ոստիկանությամբ՝ ցույցերին մասնակցելու համար: Իսկ ՊՆ Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ այդ զինծառայողները անպայման պատասխանատվության են ենթարկվելու: