Էրդողանը, Պուտինն ու Ռոհանին Անկարայում հանդիպել ու քննարկել են Սիրիայի իրավիճակը, որտեղ տիրոջ պես են զգում։ Երեք արևելյան երկրները նաև ամրապնդել են իրենց հարաբերություններն` Արևմուտքի հետ լարվածության ֆոնին, փոխանցում է Liberation–ը։ՌԴ–ի ու Իրանի ուղիղ ռազմական աջակցության շնորհիվ Ասադին հաջողվել է հսկողության տակ վերցնել Դամասկոսին մերձակա Արևելյան Ղուտան։ Թուրքիան էլ հաջող հարձակում է ծավալել Աֆրինի ուղղությամբ։Բացի սիրիական թղթապանակից, Անկարայում հանդիպումը լավ առիթ էր, որպեսզի վերոնշյալ երկրները միասնական ճակատով հանդես գան Արևմուտքի դեմ։