Փորձագետներ. Իսրայելը թույլ չի տա Իրանին ամրապնդվել Սիրիայում
Իրանի ու Իսրայելի «ստվերային պայքարը» դարձավ բացահայտ, երբ իսրայելական ուժերը հարվածեցին Սիրիայում իրանական բազմաթիվ օբյեկտների։
International Crisis Group–ի փորձագետ Օֆեր Զալցբերգը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այժմ իրանական ռազմական ներուժը Սիրիայում խոցելի է համարում ու հարձակում է իրականացնում` համալերով, որ Իրանի պատասխան հարվածի հնարավորությունները դրանով կթուլանան, փոխանցում է The New York Times–ը։
Վաշինգթոնի համալսարանում Սիրիայով հարցերով փորձագետ Էնդրյու Թեբլերը հայտարարել է, որ Իսրայելը չի ցանկանում, որպեսզի Սիրիայում ձևավորվի նոր «Հզբոլահ»` նրանք նոր Լիբանան չեն ցանկանում։ Ըստ նրա, իսրայելցիները ցանկանում են կետային հարվածներ հասցնել լայնածավալ պատերազմից խուսափելի հույսով։
Թել–Ավիվը նոր «կարմիր գծեր» ունի` նա դեմ է Սիրիայում իրանական ռազմական ներկայությանը։
Նեթանյահուի նախկին խորհրդական Յակով Ամիդրորը հայտարարել է, որ Իրանը Իսրայելի սահմաններից 15 կմ հեռավորության վրա ռազմակայան է կառուցում ու սպառնում է հրեական պետության անվտանգությանը, ինչն իրենց համար անընդունելի է, փոխանցում է Libération–ը։