Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը ծայրահեղ է. Լավրով
Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը ծայրահեղ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը՝ իր իրանական գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումը բացելիս։
Նրա խոսքով՝ Վաշինգթոնը ձգտում է վերանայել հիմնական միջազգային պայմանավորվածությունները. «Ցավոք, հերթական անգամ համոզվում ենք, որ Վաշինգթոնը ձգտում է վերանայել հիմնական միջազգային պայմանավորվածությունները, ինչպես դա տեղի է ունենում ԳՀՀՊ–ի հետ, ինչպես դա տեղի ունենում Եվրամիության խնդիրների եւ մի շարք այլ համաձայնագրերի առումով»,–ասել է Լավրովը։
Նա նշել է, որ ե՛ւ եվրոպական եռյակը, ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Իրանը, ե՛ւ Ռուսաստանը հայտարարել են իրենց մտադրության մասին հանձնառու լինել Գործողությունների համատեղ համապարպակ պլանի (ԳՀՀՊ) դրույթներին եւ մենք շատ կցանկանայինք այսօր մանրամասն քննարկել ձեր պլանները եւ մեր ընդհանուր գործողությունները։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է օգտագործել եղած մեխանիզմները այն բանի համար, որ թույլ չտալ այդ կարեւոր փաստաթղթերի տապալումը, թույլ չտալ տարածաշրջանում միջավայրի ապակայունացումը, թույլ չտալ չտարածման ռեժիմի նոր սպառնալիքների առաջացումը։
Լավրովը նաև նշել է, որ ՌԴ–ն եւ գործարքի մյուս մասնակիցները, եվրոպացիները նույնպես օրինական շահեր ունեն, որոնք ամրագրվել են այդ պայամանվորվածությամբ եւ ստացել են ՄԱԿ ԱԽ հավանությունը, այդ պատճառով պետք է համատեղ պաշտպանել ամեն մեկի օրինական շահերը։