30.10.2025
Կոալիցիոն ուժերն անցել են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի վերջնական փուլի իրագործմանը
09.05.2018
Կոալիցիոն ուժերն անցել են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի վերջնական փուլի իրագործմանը

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» զորամիավորման ջոկատները՝ ԱՄՆ-ի և կոալիցիայի մյուս դաշնակիցների աջակցությամբ, սկսել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերջին կենտրոնացման օջախների ոչնչացումը Սիրիայում: Այս մասին հայտնել է կոալիցիայի կողմից Իրաքում և Սիրիայում իրականացվող «Անսասան վճռականություն» արշավի փոխհրամանատար, բրիտանացի գեներալ-մայոր Ֆելիքս Գենդին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:««Սիրիայի դեմոկրատական ուժերը» գործողությունները վերսկսել են Սիրիայում, որպեսզի ազատագրեն այն վերջին շրջանները, որոնք դեռևս գտնվում են գրոհայինների վերահսկողության տակ և վերջ դնեն ԻՊ-ին», - ընդգծել է Գենդին:Ինչպես Պենտագոնը հայտնել է իր կայքում, 2014-ի օգոստոսի 8-ին մեկնարկած «Անսասան վճռականություն» արշավի համար ԱՄՆ-ի կատարած ծախսերն անցյալ տարվա հունիսին կազմել են 14.3 մլրդ դոլար: