25.11.2024
Լարիջանի. Իրանը դիմագրավելու է ԱՄՆ-ի թշնամական քայլերին
prev Նախորդ նորություն

Մոգերինի. ՀԳՀԾ-ն այլընտրանք չունի

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին Եվրոխորհրդարանի դռնբաց նիստում հայտարարել է, որ միջազգային հանրությունը պաշտպանել է ՀԳՀԾ-ն ու այդ համաձայնությունը որևէ այլընտրանք չունի:


Նրա խոսքով՝ ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ ջանքերը շարունակվում են:


«Երեք տարի անց Իրանը հավատարիմ է մնացել իր պարտավորություններին և դա 11 անգամ հաստատել է ԱԷՄԳ-ն», - ընդգծել է Մուգերինին:


Նրա խոսքով, ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվել և միությունը հավատարիմ է համաձայնության ազդեցիկ ու լիարժեք գործադրմանը: Թե՛ միջուկային պարտավորությունների առումով և թե՛ տնտեսական տեսակետից ՀԳՀԾ-ի գործադրումը պիտի շարունակվի, քանի որ ՀԳՀԾ-ի մյուս բաժինը պատժամիջոցների չեղարկումն է և առևտրական կապերի կարգավորման համար այս համաձայնությամբ ստեղծված հնարավորությունների օգտագործումն է»,-ընդգծել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:


ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հավելել է. «ՀԳՀԾ-ից հեռանալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը միջազգային հանրության, բազմակողմ համակարգի ու ՄԱԿ-ի հեղինակության դեմ ուղղված գրոհ էր, մինչդեռ ՀԳՀԾ-ի պահպանումը նաև ԱՄՆ-ի շահերի պաշտպանության ուղղությամբ է»: