25.11.2024
Թուրքիան վերածվում է տարածաշրջանի էներգետիկ միջանցքի
prev Նախորդ նորություն

Իսրայելն առաջարկում է արևմտյան և արաբական երկրներից կազմված դաշինք ստեղծել Իրանի դեմ

Իսրայելի հետախուզական ծառայության պետ Իսրայել Կացը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ռազմական դաշինք ստեղծելու անհրաժեշտության մասին։

«ԱՄՆ-ի պահանջները չկատարվելու դեպքում Իսրայելը ստիպված կլինի արևմտյան և արաբական երկրներից կազմված դաշինք ստեղծել Իրանի դեմ»,- հայտարարել է Իսրայել Կացը:

Իսրայելի հետախուզական ծառայության պետը հավելել է, որ վստահաբար, Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարությունը արդյունավետ կլինի:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում իրայելա-իրանական հարաբերությունները խիստ լարվել են այն պատճառով, որ Իսրայելը հրթիռակոծել էր Սիրիայում գտնվող իրանական ուժերը։