11.06.2025
Իրանում հակաիսրայելական զանգվածային ցույցեր են ընթանում
prev Նախորդ նորություն

Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային հանրության համար վիրավորանք է. Ռոհանի

Իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը միջազգային հանրության համար վիրավորանք է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ աշխարհին կոչ անելով միջոցներ ձեռնարկել ընդդեմ Վաշինգթոնի «անօրինական» քայլի, փոխանցում է PressTV-ն:

Նրա խոսքով՝ աշխարհը պետք է հասկանա, որ ԱՄՆ նման մոտեցումը վտանգավոր է միջազգային հարաբերություններում՝ հաշվի առնելով այն, որ Վաշինգթոնն իր որոշմամբ խափանում է միջազգային պայմանագրերը, եւ երկրները չպետք է լռեն այս ապօրինի որոշման մասին:

Իրանի նախագահն ասել է, որ «ԱՄՆ միակողմանի մոտեցումը» մտնում է այն հարցերի մեջ, որոնք ինքը համաշխարհային առաջնորդների հետ կքննարկի Չինաստանում Շանհայյան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:

Թեհրանը Մոսկվային միջուկային գործարքի վերաբերյալ «լուրջ երկխոսության» կոչ է արել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը