Ասադ. Հզբոլահը կմնա Սիրիայում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ալ Ալյամ» իրանական հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ վաղաժամ է «Հըզբոլլահ» լիբանանյան շարժման մարտիկներին խնդրել հեռանալու Սիրիայից, քանի դեռ շարունակվում Է պայքարն ահաբեկչության դեմ:
«Մենք խոսում ենք երկրների միջեւ եռյակ դաշինքի մասին, սակայն «Հըզբոլլահ»-ը հիմնական մասնակից է այս պատերազմում: Պատերազմը տեւական է, եւ այդ ուժի անհրաժեշտությունը երկար է զգացվելու: Եվ երբ «Հըզբոլլահ»-ը, Իրանը կամ մնացածներն հայտարարեն, որ ահաբեկչությունը պարտված է, նրանք իրենք կասեն, որ ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք… Բայց առայժմ շատ վաղ է խոսել այդ թեմայի շուրջ»,-հավելել է Ասադը:
«Հըզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրուլլան հունիսի 8-ին հայտարարել է, որ իր մարտիկները չեն հեռանա Սիրիայից, քանի դեռ այդ երկրի ղեկավարությունն իրենց չի ինդրել այդ մասին, նշելով, որ առաջին իսկ խնդրանքով բոլոր մարտիկները դուրս կբերվեն: