Նեթանյահու․ Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացման
Իսրայելի վարչապետ Բենյամն Նեթանյահուն հայտնել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱՄՆ պետքարտուղ Մայքլ Պոմպեոյին ասել է, որ հրեական պետությունը ձեռնարկելու է գործողություններ Սիրիայի ամբողջ տարածքում Իրանի ռազմական ներկայության դեմ։ Համապատասխան հայտարարությամբ Նեթանյահուն հանդես է եկել կիրակի իսրայելական կառավարության ամենշաբաթյա նիստի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Շաբաթվա վերջում ես խոսել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ: Ես կրկնել եմ մեր հիմնական սկզբունքները Սիրիայի հարցում՝ նախեւառաջ Իրանը պետք է հեռանա Սիրիայի ամբողջ տարածքից, երկրորդ՝ մենք ձեռնարկելու ենք միջոցառումներ ու արդեն ձեռնարկում ենք գործողություններ Իսրայելի հետ սահմանի մոտ ու Սիրիայի խորքերում Իրանի ու նրա սաթելիտների ռազմական ներկայության դեմ»,- ասել է նա:
«Մենք գործելու ենք այդ ջանքերի դեմ Սիրիայի ցանկացած կետում»,- հավելել է վարչապետը, որի խոսքը տարածել է նրա գրասենյակը։