29.03.2024
Նեթանյահու․ Իսրայելը դեմ է գործելու Սիրիայի ցանկացած կետում Իրանի ներկայության ուժեղացման
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Զեկույց․ ՀՀ-ն Ֆինլանդիայից զենք-զինամթերք է ներմուծել

2017 թվականին ՀՀ-ն Ֆինլանդիայից ներմուծել է 25440 եվրոյի ռազմական արտադրանք։ Այս մասին է ասվում Saferglobe կազմակերպության «Ֆիննական զենքի վերահսկման զեկույցում»։

ՀՀ ՊԵԿ մաքսային տեղեկագրերում 2017 թվականի ընթացքում Ֆինլանդիայից 54 հատ, $72,4 հազար մաքսային արժեքով 9303 ապրանքային խմբին պատկանող զինատեսակների ներմուծման մասին է խոսվում՝ չմանրամասնելով դրանց տեսակի մասին։ 9303 ապրանքային խմբին են, սակայն, պատկանում սպորտային, որսորդական ու նման տիպի զինատեսակներ։

Ֆիննական զեկույցն, իր հերթին, չի մանրամասնում՝ ինչ զինատեսակ կամ զինամթերք է ներկրվել Ֆինլանդիայից և ինչ քանակությամբ, սակայն նշում է, որ այն եղել է ոչ թե քաղաքացիական, այլ ռազմական նշանակության։
Բաց աղբյուրներից հայտնի է, որ ՀՀ զինված ուժերի զինանոցում առկա են, մասնավորապես, ֆիննական SAKO TRG սերնդի դիպուկահար հրացաններ։

Բինալի Յըլդըրըմը քննադատել է ԱՄՆ Սենատի որոշումը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար