25.11.2024
Զեկույց․ ՀՀ-ն Ֆինլանդիայից զենք-զինամթերք է ներմուծել
prev Նախորդ նորություն

Բինալի Յըլդըրըմը քննադատել է ԱՄՆ Սենատի որոշումը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ Սենատի որոշումը՝ Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի արգելափակման մասին:

Նրա խոսքով՝ Թուրքիան այլընտրանքներ կգտնի, չնայած ԱՄՆ նման փորձերը «ափսոսանք են հարուցում եւ չեն համապատասխանում ռազմավարական գործընկերության աղեղին», հայտնում է «Hurriyet Daily News»-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը երկուշաբթի ընդունել է 2019 թվականի պաշտպանական բյուջեի օրինագծի իր տարբերակը, որը նախատեսում է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանում ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնման դեպքում:

ԱՄՆ-ն արգելել է 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը ռուսական Ս-400 ԶՀՀ-ներ գնելու Թուրքիայի մտադրությունների պատճառով: