ԱՄՆ–ն Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ կատաղի մերժում է բազմակողմ հարաբերությունները եւ բարեկամական համագործակցությունը, ինչը զարմացնում է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, փոխանցում է AP–ն։Իրանի միջուկային համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումից հետո Յունկերը նշել է, որ ԱՄՆ–ն այլեւս չի ցանկանում համագործակցել աշխարհի մյուս երկրների հետ։ Նրա խոսքով՝ հենց ԵՄ–ն պետք է փոխարինի ԱՄՆ–ին, որը սպառել է միջազգային դերակատարի ուժերը եւ դրա հետ կապված ազդեցությունը։