Թուրքիան մտադիր Է անվտանգության նոր գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում. Բինալի Յըլդըրըմ
Թուրքիան մտադիր Է անվտանգության նոր գոտիներ ստեղծել Սիրիայի հյուսիսում, որտեղ գտնվում են «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» (ԺԻՈւ) եւ «Ժողովրդավարական միություն» (ԺՄ) ջոկատներից քրդական կազմավորումները: Այդ մասին, ինչպես հաղորդել Է Anadolu գործակալությունը, հունիսի 19-ին հայտնել Է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«ԱՄՆ-ի ռազմական օգնությամբ ԺԻՈւ-ից եւ ԺՄ-ից ահաբեկիչներն ամրապնդում են իրենց դիրքերը Սիրիայի հյուսիսի Քոբանիի, Ղամիշլիի եւ Հասեքայի շրջաններում: Թուրքիայի հաջորդ նպատակը կդառնա սիրիական այդ շրջանների վերածելը անվտանգության գոտիների»,-գործակալությունը մեջբերում Է վարչապետի խոսքը:
Թուրքիայի Գլխավոր շտաբը հունիսի 14-ին հայտնել Է, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի զինվորականները հունիսի 12-13-ին Շտուտգարտում կայացած բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Սիրիայի Մանբիջ քաղաքից քրդական խմբավորումների դուրսբերման հարցերի վերաբերյալ գործողությունների պլանը:
Մինչ այդ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հունիսի 4-ին Վաշինգտոնում բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ, որոնց ընթացքում կողմերը հավանություն են տվել Մանբիջից «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» քրդական կազմավորումների հետքաշման ճանապարհային քարտեզին: