Թուրք փորձագետներ.Էրդողանը խնդիրներ կունենա ընտրություններում
Հունիսի 24-ին Թուրքիայում կայանալու են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ, որտեղ Էրդողանը կարող է քիչ ձայներ հավաքել:
Sonar հասարակական կարծիքի ինստիտուտի հիմնադիր Հաքան Բայրաքչին հայտարարել է, որ իշխանություններին հաջողվել է երկրում վախի մթնոլորտ տարածել, ինչի հետևանքով ընտրողների տաս տոկոսը հարցումների ժամանակն զգուշանում են արտահայտել իրենց իրական կարծիքը: Ըստ նրա, ընտրությունների արդյունքները կարող են տարբերվել սոցհարցումների արդյունքներից:
Metropoll հասարակական կարծիքի ուսումնասիրության ինստիտուտի հիմնադիր Էզեր Սենքարը հայտարարել է, որ Էրդողանը մինչ այս պահն այսքան վատ նախընտրական արշավ չէր անցկացրել: Թուրքիայի նախագահի մոտ բացակայում է ռազմավարությունն ու նոր գաղափարները:
Նա նշել է, որ Էրդողանի ելույթները թույլ են:
Ըստ նրա, Էրդողանի աջակցությունը մինչ այս պահը հիմնվում էր թուրքական տնտեսության աճի վրա: