21.12.2025
Լարիջանի. ԱՄՆ-ի պետքարտուղարի արտահայտություններում բանականության նշույլ անգամ չկա
25.05.2018
Լարիջանի. ԱՄՆ-ի պետքարտուղարի արտահայտություններում բանականության նշույլ անգամ չկա

Հակադարձելով ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարություններին, Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի արտահայտություններում բանականության նշույլ անգամ չկա: ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, Ալի Լարիջանին Ղոմում ասել է. «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության մասին Պոմպեոյի վերջին հայտարարությունը նրա մոտ քաղաքական հասունության բացակայության մասին է վկայում»:Մայիսի 21-ին, վերջին տարիների ամենաանրգալից ելույթում, ԱՄՆ-ի պետքարտուղարը անհիմն մեղադրանքներ ուղղեց Իրանի ժողովրդին և սպառնաց, որ Վաշինգտոնը ծայրագույն պատժամիջոցները կկիրառիի Իրանի դեմ:Հակադարձելով Պոմպեոյի անհեթեթ հայտարարությանը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը տարված է իր երևակայություններով ու ձախողած քաղաքականություններով, որոնք թելադրվում են հատուկ շահեր հետապնդող խմբավորումների կողմից: