Ղասեմի. ԱՄՆ-ի քաղաքականություններն աշխարհում մարդու մաքսանենգման տարածման պատճառ են դարձել
Իրանի արտգործնախարարության խոսնակը մարդու մաքսանենգման մասին ԻԻՀ դեմ հրապարակված ԱՄՆ-ի պետքարտուղարության տարեկան զեկույցը անհիմն, կողմնակալ ու միտումնավոր է բնութագրել:
Իր տարեկան զեկույցում, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը մարդու մաքսանենգման հարցով ԻԻՀ դեմ մեղադրանքներ է հնչեցրել:
Բահրամ Ղասեմին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ի կառավարությունն այդ քայլերով փորձում է աշխարհի հանրային կարծիքը շեղել իր միջամտողական ու ապակայունացնող քաղաքականություններից և նպաստել մարդ մաքսանենգող ոճրագործ բանդաների տարածմանը:
Ղասեմին նշել է, որ կամայական քայլերը, այդ թվում անկախ պետությունների դեմ միտումնավոր զեկույցները ոչ միայն հակասում են միջազգային կանոններին ու իրավունքներին, այլև թուլացնում են պետությունների ջանքերն ու միջազգային համագործակցությունները այս հանցագործությունների դեմ պայքարում: Հետևաբար ԱՄՆ-ի կառավարությունը պետք է պատասխանատու լինի իր քայլերի համար: