25.11.2024
Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ն ցանկանում է զրոյացնել Թեհրանի նավթային եկամուտները
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Ադրբեջան ռուսական պատվիրակության այցը չի արտահայտում Ռուսաստանի դիրքորոշումը

Ռուսական պատվիրակությունը, որի կազմում են եղել քաղաքագետներ Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Դուգինը և ՌԴ պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, օրերս այցելել է Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին տեղակայված զորամասերից մեկը: Նրանք բարձրացել են Լելե Թեփե բարձունքը, որն ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ է անցել 2016 թվականի պատերազմի ժամանակ:


Ռուս ռազմական փորձագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը Русарминфо-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ ռուսական պատվիրակության այցն Ադրբեջան մասնավոր բնույթ էր կրում և չի արտահայտում ռուսական ղեկավարության դիրքորոշումը:


«Այցը պաշտոնական բնույթ չէր կրում: Եթե առանձին ռուս փորձագետներ դրան մասնակցել են, դա դեռ չի նշանակում, որ նրանք արտահայտում էին ռուսական ղեկավարության տեսակետը, հատկապես այն հարցի վերաբերյալ, թե Հարավային Կովկասում որ պետությունն է ՌԴ-ի դաշնակիցը: Գործող միջազգային փաստաթղթերի համաձայն՝ Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Հայաստանի Հանրապետությունն է»,- ասել է նա: