Թուրքիայում նախագահական ընտրություններում հաղթանակից հեո Էրդողանին խնդիրներ են սպասվում, փոխանցում է Der Spiegel-ը: Թուրքական հասարակությունը բաժանվում է նրանց, ովքեր Էրդողանին համարում են փրկիչ, իսկ մի հատվածը` բռնապետ: Անկարան խնդիրներ ունի տնտեսության մեջ և Էրդողանը դժվար ջանքեր գործադրի այդ հարցը լուծելու համար: Նշվում է, որ հաղթանակից հետո Էրդողանը հասավ իր նպատակին` նա դարձավ ավելի ուժեղ քաղաքական գործիչ, քան Աթաթուրքը: Թուրքիայում գնաճը կազմում է 11%, թուրքական ընկերությունների պարտքը հասել է 222 միլիարդ դոլար, 14-23 տարեկան թուրքերի ¼-րդը գործազուրկ են: