ԱՄՆ-ի պատժամիջոցների սպառնալիքները չեն չեղարկի Թուրքիայի և ՌԴ-ի միջև С-400 համակարգերի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը: Այս մասին ասել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը. հայտնում է ТАСС-ը: Նշենք, որ ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնական Ուես Միտչելը նախօրեին հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից С-400-ի ձեռք բերումը կհանգեցնի Անկարայի նկատմամբ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցներին, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների որակական փոփոխության: