Իրանին ճնշելու ԱՄՆ արշավը ուղղված է Թեհրանի նավթային եկամուտների զրոյացմանը, որպեսզի Իրանի ղեկավարությանը ստիպի տարածաշրջանում իր վարքագիծը փոխել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Բրայան Հուկը, հաղորդում է Reuters-ը:Նրա խոսքով, ԱՄՆ-ի նպատակն է հասնել նրան, որպեսզի որքան հնարավոր է շատ երկրներ հրաժարվեն իրանական նավթը ներկրելուց: «Մեր նպատակը Իրանի ռեժիմի վրա ճնշումն ուժեղացնելն է՝ զրոյացնելով նրա եկամուտները նավթի վաճառքից», - ասել է Հուկը: Նա նաև նշելմ է, թե աշխատում են նվազագույնի հասցնել համաշխարհային շուկայում ընդհատումները, բայց մենք համոզված ենք, որ համաշխարհային նավթի զգալի պաշարներ կան: