Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունների ներկայացուցիչների թվում հայտնվել է Երրորդ ռայխի ֆյուրերի՝ Ադոլֆ Հիտլերի ուրվականը՝ հաղորդում է Reuters-ը: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Իսրայելը «ամենասիոնիստական, ամնեաֆաշիստական և ամենառասիստական պետությունն է»: Էրդողանը քննադատել է երկրի իշխանություններին, որոնք հուլիսի 19-ին վիճահարույց օրենք են ընդունել՝ հայտարարելով, որ Իսրայելը հրեական ազգային պետություն է: Այս օրենքը արաբ փոքրամասնության վրդովմունքն է առաջացրել, որը կազմում է երկրի բնակչության շուրջ 20 տոկոսը: Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը պաղեստինցիների վրա կատարված հարձակումներից հետո դարձել է «ահաբեկիչ պետություն»: