25.11.2024
Իրաքի վարչապետը չեղարկել է այցը Իրան
prev Նախորդ նորություն

Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն պատրաստ է բանակցել Իրանի հետ

Միացյալ Նահանգները ինչպես և նախկինում այսօր ևս պատրաստ են Իրանի իշխանությունների հետ երկխոսության, չնայած այն հայտարարությունները, թե Թեհրանի և Վաշինգթոնի միջև բանակցությունները հնարավոր չեն: Այս մասին հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունում: 


«Ինչպես հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է երկխոսել Իրանի հետ, որպեսզի գտնվեն ազգային անվտանգության անհետաձգելի խնդիրների լուծումները», — հայտնել են պետդեպից ՏԱՍՍ-ին:


Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել էր, որ իրանական կողմը մտադիր չէ որևէ բանակցություն վարել ԱՄՆ հետ: