31.10.2025
Մարդկու կյանքի հանդեպ ԱՄՆ-ի անտարբերությունն ու միլիտարիզմը չի ավարտվել. Զարիֆ
07.08.2018
Մարդկու կյանքի հանդեպ ԱՄՆ-ի անտարբերությունն ու միլիտարիզմը չի ավարտվել. Զարիֆ

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի դեմ ԱՄՆ-ի ատոմային հարձակման տարելիցին Twitter-ում գրառում է կատարել. «1945 թվականին՝ նման մեկ օր, ԱՄՆ-ն դարձավ առաջին ու միակ երկիրը, որ միջուկային զենք է օգտագործել, այն էլ բնակելի տարածքների դեմ»: Նրա խոսքով՝ «մարդկու կյանքի հանդեպ ԱՄՆ-ի անտարբերությունն ու միլիտարիզմը նույնությամբ շարունակվում է»: «Ֆարս» լրատվական գործակալության համաձայն, Զարիֆը գրել է. «Այսօր և 73 տարիներ անց ԱՄՆ-ն ընդլայնել է իր միջուկային զինապահեստը և անտեսելով Էն Փի Թի-ն հրաժարվում է դա ոչնչացնել: ԱՄՆ-ի միլիտարիզմը չի վերացել: Նաև վերջ չի գտել մարդկային կյանքի հանդեպ ԱՄՆ-ի հստակ անտարբերությունը»: 1945 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ նախագահ Հարի Թրումանի հրամանով ԱՄՆ-ի բանակի «Բի 29» տեսակի ռմբարկուն ատոմային մի ռումբ նետեց Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի վրա: Երեք օր անց ԱՄՆ-ն ատոմային երկրորդ ռումբը նետեց Ճապոնիայի Նակասակի քաղաքի վրա: