Սիրիայում պատերազմը դեռ երկար ժամանակ չի ավարտվի, սակայն արդեն պարզ է, որ իշխանության ղեկին է մնալու Բաշար Ասադը: ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու Պարսից ծոցի երկրների ձեռքում մնում է միայն մեկ ազդեցության լծակ`մասնակցելու Սիրիայի վերականգնման աշխատանքներին, փոխանցում է Der Spiegel-ը: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայի ենթակառուցվածքների վերականգման համար անհրաժեշտ է 300 միլիարդ դոլար: Ասադը մայիսին հայտարարել էր 400 միլիարդ դոլարի մասին:Որոշ փորձագետներ Սիրիայի վերականգնումը գնահատում են 1.2 տրիլիոն դոլարի սահմաններում:Սիրիայի վերականգնման համար կպահանջվի առնվազն 10-15 տարի: