Թեհրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կլինեն ավելի կոշտ, քանի նախորդ պատժամիջոցները և բացառություններ բիզնեսի համար փաստացի չեն լինելու: Այս մասին Իսրայելում լրագրողներին ասել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Ջոն Բոլթոնը: ՏԱՍՍ հաղորդմամբ, Բոլթոնը նշել է, թե Միացյալ Նահանգները չեն պատրաստվում կանգ առնել, երբ պատժամիջոցները կիրառվեն, ինչպես դա եղավ 2015 թվականին: Նա նշել է, որ Վաշինգթոնը կոշտ դիրքորոշում է որդեգրել՝ ոչ մի բացառություն այն հարցերում, որոնք վերաբերում են սահմանափակումներին: The Wall Street Journal-ը գրում է, որ նախկինում ԱՄՆ աշխատակազմը որոշ ընկերությունների համար բացառություն էր անում, ինչը հնարավորություն էր տալիս նրանց Իրանի հետ կապեր ունենալ "հատուկ պայմաններով": Դա վերաբերում էր, մասնավորապես, Իրան դեղամիջոցների և պարենի մատակարարումներին: