23.11.2024
Աֆղանստան-Ադրբեջան-Թուրքիա տրանսպորտային միջանցքի բացումը կկայանա հոկտեմբերին
prev Նախորդ նորություն

Սիրիայի վերակառուցումը լավ առիթ է իրանական ընկերությունների համար. Զարիֆ

«Սիրիայի ու Իրաքի վերակառուցումն իրանական ընկերությունների ներկայության համար լավ առիթ է»:Այդ մասին հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը:


Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է, որ «Իրաքի ու Սիրիայի վերակառուցումը տեխնիկական ու ինժիներական ծառայությունների արտահանման և իրանցիների զբաղվածության համար հարմար առիթ և երկու կողմի համար հաղթանակ է համարվում»:


Զարիֆն անդրադառնալով Սիրիայի կապակցությամբ Թուիթերում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին գրառմանն, ասել է. «Թրամփը լավ վիճակում չի գտնվում և դժբախտաբար ցանկանում է այդ վիճակը փոխարինել Սիրիայի ժողովրդի դեմ ռազմական քայլով»:


«Ամերիկացիները ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում այնքան էլ լավ վկայական չեն արձանագրել», - նկատել է Զարիֆը: