28.06.2026
Նավթագազային ոլորտը արեւմտյան պատժամիջոցների դեմ մեր գլխավոր զենքն է. Ռոհանի
05.09.2018
Նավթագազային ոլորտը արեւմտյան պատժամիջոցների դեմ մեր գլխավոր զենքն է. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկրի նավթը, գազը եւ նավթամթերքներն անվանել է Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցների հակազդեցության ավանգարդներ, հաղորդում է Mehr News-ը: Ռոհանին ժամանել է Իրանի հարավային Ասալուի քաղաք 3 նոր նավթաքիմիական նախագծերի բացմանը մասնակցելու համար, այդ թվում Պարդիսա նավթաքիմիական համալիրի (Pardis Petrochemical Complex): Իրանի նախագահը նաեւ մասնակցել է Դամավանի նավթաքիմիական ընկերության (Damavand Petrochemical Company) էլեկտրակայանի բացմանը, որը տարեկան 650 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրողականություն ունի: Իր ելույթում Ռոհանին ասել է, որ Արեւմուտքը ձգտում է նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի նկատմամբ, հատկապես իրանական միկջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո՝ նպատակ ունենալով թուլացնել Իրանի ազդեցությունը: Այս կապակցությամբ Ռոհանին նշել է խոշոր ընկերությունների բացման կարեւորությունը, որոնք ապահովում են Արեւմուտքից էներգետիկ անկախությունը եւ թույլ են տալիս խուսափել պատժամիջոցների ծանր հետեւանքներից: Նախագահը հավելել է, որ 2013 թվականից երկրում իրականացվել է 14 նավթաքիմիական նախագիծ: Հաջորդ տարի նախատեսվում է իրականացնել եւս վեցը: