24.11.2024
Իրանը Իրաքում քրդական կուսակցության շտաբի ուղղությամբ հրթիռային հարված է հասցրել
prev Նախորդ նորություն

Թուրքիան կպահպանի ներկայությունը Սիրիայում մինչև խաղաղության հաստատումը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ամփոփելով Թեհրանում տեղի ունեցած գագաթնաժողովը, հայտարարել է, որ Անկարան մտադիր է Սիրիայի տարածքում պահպանել ներկայությունն այնքան ժաանակ, մինչև այնտեղ խաղաղություն հաստատվի, հաղորդում է mk-turkey-ն։

«Թուրքիան կպահպանի ներկայությունը Սիրիայում, քանի դեռ այնտեղ խաղաղություն չի հաստատվել։ Իդլիբը կարևոր է ոչ միայն Սիրիայի ապագայի համար, այլև ամբողջ տարածաշրջանում խաղաղության, ինչպես նաև Թուրքիայի անվտանգության ու կայունության համար»,- ասել է Էրդողանը։

Բացի այդ, նա հայտարարել է, որ Իրան-Ռուսաստան-Թուրքիա հաջորդ եռակողմ հանդիպումը կարող է Ռուսաստանում տեղի ունենալ։


Էրդողանը նաև անհանգստություն է հայտնել ԱՄՆ-ի՝ Սիրիա զենք մատակարարելու հետ կապված և կոչ արել դադարեցնել Իդլիբի ռմբակոծությունը։

«Ես կցանկանայի բարձրացնել Իդլիբի և այդ տարածաշրջանի ռմբակոծության հարցը։ Առաջարկում եմ այդ շրջանում հրադադարի անցնել, քանի որ ռմբակոծությունները լուրջ սպառնալիք են քաղաքացիական հասարակության համար։ Նորից սկսվում է արտագաղթի ալիքը, և ի վերջո այդ բնակչությունը հայացքը կհառի մեր սահմանին»,- ասել է նա։