24.04.2025
Իրանը քայքայման եզրին է. Թրամփ
prev Նախորդ նորություն

Իրանը Իրաքում քրդական կուսակցության շտաբի ուղղությամբ հրթիռային հարված է հասցրել

Իրանական իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաստատել է Իրանական Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության՝ Իրաքի տարածքում գտնվող շտաբի ուղղությամբ հասցված հրթիռային հարվածը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը։


Համաձայն ԻՀՊԿ հայտարարության՝ ԻՀՊԿ զինծառայողներին հաջողվել է տապալել Իրանի ազգային անվտանգության դեմ դավադրությունը, ինչպես նաեւ չեզոքացնել եւ վիրավորել խմբավորման մի քանի տասնյակ ղեկավարների ու հիմնական զինյալներին։

Ավելի վաղ քրդական Rudaw հեռուստաալիքը հայտնել էր, որ սեպտեմբերի 8-ին Իրանի զինվորականները հրթիռային հարված են հասցրել Իրանական Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության շտաբի ուղղությամբ, ավելի քան տասնյակ մարդիկ զոհվել են, 30-ն էլ վիրավորվել է։ Հարվածը հասցրել են Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլից արեւելք տեղակայված Քեյ Սանջակ քաղաքում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ վիրավորների թվում է Իրանի քրդական կուսակցության գլխավոր քարտուղար Մուստաֆա Մավլյուդին։

Թուրքիան կպահպանի ներկայությունը Սիրիայում մինչև խաղաղության հաստատումը․ Էրդողան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար