Ջոն Քերին կրկին քննադատել է Իրանի նկատմամբ Թրամփի սխալ քաղաքականությունը
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին կիրակի օրը կրկին քննադատեց Իրանի նկատմամբ այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դիրքորոշումները և զգուշացրեց Սպիտակ տան ընտրած ներկա ուղղության հետևանքների կապակցությամբ:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ջոն Քերին «Սի Էն Էն»-ին տված հարցազրույցում վտանգավոր բնութագրելով Իրանի ու ՀԳՀԾ-ի կապակցությամբ այդ երկրի գործող վարչակազմի քաղաքականությունն, ասաց. «Դոնալդ Թրամփն ապացուցեց, որ ճիշտ են նրանք ովքեր ասում են, որ ԱՄՆ-ն վստահելի չէ»:
ԱՄՆ-ի նախկին վարչակազմում Իրանի հետ բանակցության և միջուկային համաձայնության իրագործման գլխավար պատասխանատու Քերին, քննադատելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն ասել է. «Վաշինգտոնի այս քայլը հիմնված չէ որևէ համապարփակ ռազմավարության վրա»:
Ջոն Քերին ավելի վաղ քննադատել էր Իրանի ու ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի քաղաքականությունը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մայիսի 8-ին կրկնելով Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, հայտարարեց ՀԳՀԾ-ից Վաշինգտոնի հրաժարման և միջուկային պատժամիջոցների վերականգնման մասին:
Թրամփի այս քայլն արժանացավ ներքին ու միջազգային խիստ քննադատության: