Սիրիայի Իդլիբ նահանգում սեպտեմբերի սկզբից ռազմական գործողությունների հետևանքով իր տունը լքել է ավելի քան 30 հազար սիրիացի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի հումանիտար հարցերով վարչության ներկայացուցիչ Յենսա Լարկեին: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ն անհանգստացած է Իդլիբում գտնվող 3 միլիոն քաղաքացիական անձի ճակատագրով: Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 1-ից 9-ը Իդլիբից հեռացել է 30 592 մարդ, նրանց թաղամասները հրթիռակոծվել են: