Միացյալ Նահանգները դուրս չեն գալիս Թուրքիայում Ինջիրլիքի ավիաբազայից։ Այս մասին հաղորդել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Պահոնը։«ԱՄՆ–ն չի դադարեցնում Թուրքիայում իր ներկայությունը։ Միացյալ նահանգները տասը տարի շարունակ օգտագործել են Ինջիրլիքը և կշարունակեն դա անել ՆԱՏՕ–ի մեր դաշնակից Թուրքիայի աջակցությամբ։ Թուրքիան ՆԱՏՕ–ի մեր դաշնակիցն է և հուսալի գործընկերը ԻՊ–ի դեմ պայքարում»,– ասել է նա։