Ուկրաինայի նախագահը, շփոթելով դռները, սխալմամբ մտել է ՄԱԿ-ում Ռուսաստանի պատվիրակության սենյակ: Այդ մասին գրում է Коммерсант–ը: Ինչպես նշվում է, Ուկրաինայի նախագահը գնալիս է եղել միջոցառումներից մեկին, բայց շփոթել է դուռը և հայտնվել Ռուսաստանի արտգործնախարարի բանակցությունների համար նախատեսված սրահում: Պյոտր Պորոշենկոն արագ հեռացել է սենյակից և հրաժարվել պատասխանել ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին՝ նրանց «ֆեյք լրատվականներ» անվանելով: «Հավանաբար զուգարանի հետ էր շփոթել»,- կարճ կատակել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: