Թուրքիան 2019-ին կարող է ստանալ ևս 2 հատ F-35 կործանիչ

ԱՄՆ-ն չի բացառում, որ Թուրքիան 2019թ. մարտին կստանա ևս 2 հատ F-35 տեսակի նոր սերնդի կործանիչ։ Թուրքիան 2 նման ինքնաթիռ ստացել էր այս տարվա հունիսին։


«Կարծում ենք, որ 2019թ. մարտին ևս 2 ինքնաթիռ կհանձնվի»,-ասել է «F-35» նախագծի փոխտնօրեն Մեթ Վինթերը և նշել, որ 100 միավոր F-35-ների մատակարարման վերաբերյալ այս պահին դեռ որևէ հստակ բան չկա:


ԱՄՆ-ն նախատեսում է այդպիսի 100 ինքնաթիռ վաճառել Թուրքիային:


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...