26.11.2024
Թուրքիան 2019-ին կարող է ստանալ ևս 2 հատ F-35 կործանիչ
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Արևմուտքը Սիրիայում ձախողվել է

Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ժիլ Կեպելը հայտարարել է, որ Սիրիայում Արևմուտքը ձախողվել է, իսկ ՌԴ-ն դարձել է այն կողմը, որը կարողացել է փոխել խաղի կանոնները: Մոսկվան, սակայն, ունի 4 միմյանցից տարբերվող գործընկերներ տարածաշրջանում`Իսրայել, Սաուդյան Արաբիան, Իրանը և Թուրքիան:


Նա նշել է, որ տարբեր շահերի պատկերն իր մեջ վտանգներ է պարունակում, որ սիրիական հակամարտությունը հնարավոր չի լինի կարգավորել կարճ ժամանակահատվածում:


Ըստ նրա, Մերձավոր Արևելքում նախկին համակարգը քանդվում է, իսկ նրա տեղումը նորը չի կառուցվում: