Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Թել Ավիվին պատմել իր` միջուկային զենքի ոչ լեգալ ծրագրի մասին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտնել է, որ Թեհրանում գաղտնի ատոմային պահեստ գոյույթուն ունի: «Ժամանակն է, որ Իսրայելը խոստովանի և բացի միջուկային զենքի իր ոչ լեգալ ծրագիրը միջազգային տեսուչների համար»,-գրել է Զարիֆը իր թվիթերյան էջում: