22.11.2024
ՌԴ-ն ու Թուրքիան ցանկանում են երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 100 միլիարդ դոլարի
prev Նախորդ նորություն

Սարդար Աշտարի. Իրանը ջախջախիչ պատասխան է տվել ահաբեկիչներին Սիրիայում

Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության ուժերի հրամանատարը հայտարարել է, որ Սիրիայում իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից իրականացրած հակաահաբեկչական վերջին գործողությունը ջախջախիչ պատասխան է ահաբեկիչներին և նրանց հովանավորներին:

ԻԻՀ ոստիկանության ուժերի հրամանատար բրիգադային գեներալ Սարդար Աշտարին հավելել է. «Սեպտեմբերի 22-ին Ահավազում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը կազմակերպվել էր ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային աջակիցների կողմից»:

ԻԻՀ ոստիկանության ուժերի հրամանատարն ասել է, որ իսլամական համակարգի բոլոր պաշտոնյաներն ու պատասխանատուները ջանում են պահպանել Իրանի ժողովրդի անվտանգությունը: Նրա խսոքերով.


«Անվտանգությունը յուրաքանչյուր հասարակական համակարգի և երկրի կառաջնային խնդիրն է: Եվ, անկասկած, անվտանգության և խաղաղության պահպանման ու տարածման համար անհրաժեշտ է ունենալ հզոր և սրտացավ ոստիկանական ուժեր»: