Թուրքական Իզմիր քաղաքի դատարանը ընդդիմության քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի եղբորը՝ Քութբեթթեն Գյուլենին, դատապարտել է 10 տարի և վեց ամիս ազատազրկման, հայտնում է Anadolu-ն:Դատարանը նրան մեղավոր է ճանաչել ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար:Քութբեթթեն Գյուլեն ձերբակալվել է 2016 թվականի հոկտեմբերին: Աշխատել է իր եղբոր կազմակերպության հետ կապված հրատարակչությունում: